«Հրապարակ»-ը գրում է. «Ինչպես հայտնի է, երկու օր է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում, եղել է Կապանում, Քաջարանում, երեկ՝ Շուռնուխում: Այսօր նախատեսվում է այց Սիսիան։ Այցի երկու օրերի ընթացքում նա, կարելի է ասել, մուկն ու կատու է խաղացել մարզային իշխանությունների և իր հետ Երևանից Սյունիք մեկնած կառավարական պատվիրակության ներկայացուցիչների հետ։ Ներկաներին զարմացրել է Փաշինյանի հախուռն պահվածքը, որը նրանք վերագրել են վախի դրսևորումներին։ Թերևս նաև այդ տագնապներով է բացատրվել այն, որ ԱԱԾ տնօրենն էլ է ուղեկցել նրան: Չնայած դա չխանգարեց, որ Կապանի օդանավակայանում նրա ուղղաթիռի իջնելու հաջորդ օրը ադրբեջանական կողմից սահմանը հատեն և կրակեն օդանավակայանի պատուհանների վրա` վնասելով այն»: Դիտեք նաև՝ Դիտեք նաև՝ |
Փաշինյանին ուղեկցողները զարմացած են
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet