▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը». Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Արդեն պատկերը պարզ է՝ Փաշինյանն ակնհայտորեն կորցրել է վերահսկողությունը և՛ ինքն իր նկատմամբ, և թե՛ երկրում ընթացող գործընթացների։

Հունիսի 20-ից հետո սրանք հեռանալու են, ինչի գիտակցումն արդեն կա իշխող ուժի շարքերում։

Նիկոլը դեռ դիմադրում է և փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով։ Համոզված չեմ, որ այդ հարցում նա իր թիմի շարքերում մեծ աջակցություն ունի։

Այս պահին գերխնդիրն իշխանության անցնցում ապահովման հարցն է։

Չպետք է թույլ տանք, որ հասարակության ներսում սերմանված թշնամությունը, անհանդուրժողականությունը որոշիչ դառնա ընտրական գործընթացներում՝ սրանք պետք է խաղաղ հեռանան ու վերջ։

Իսկ դրան պետք է անմիջապես հետևեն իրավական գործընթացներ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее