▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու, Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ…»

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Սեպտեմբերի 6-ին գրել եմ, որ շաքարավազի ներկրման, վաճառքի բիզնեսում գերիշխող դիրք ունեցող Սամվել Ալեքսանյանի «Երևան սիթի» սուպերմարկետներում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում է 445, «էկոնոմ» մակնիշի շաքարավազը` 425 դրամով։

Իսկ Իջևանի «Ֆրեշ» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազը վաճառվում էր 340 դրամով։ Չգիտեմ՝ իմ գրածը կապ ունի՞ դրա հետ, թե՞ ոչ, սակայն այժմ «Երևան սիթի» սուպերմարկետում մեկ կիլոգրամ շաքարավազի գինը 430, «էկոնոմ» մակնիշի շաքարավազի գինը 410 դրամ է, մեծահարուստ Սամվել Ալեքսանյանը «մեծահոգություն է արել», 15 դրամով իջեցնելով գինը։

Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր շաքարավազի բիզնեսում մենաշնորհ դիրք ունենալու, Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ։

Սամվել Ալեքսանյանն էլ լրագրողներին ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее