▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Մարությանն իբրև ընդդիմություն ընկալվի»․ Վարդան Ղուկասյան

ԴՕԿ կուսակցության հիմնադիր նախագահ Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանն ամեն ինչ անում է, որ  Հայկ Մարությանը մարդկանց մոտ իբրև ընդդիմություն ընկալվի, բայց չի ստացվի, քանի որ , հայտնի է, ծաղրածուն դերը լավ  չի խաղում,  ուղղակի զվարճացնում է, մարդկանց շեղում ՝ նույնիսկ կրկեսում են  կլոուններին  արենա  թողնում  մյուսների ելույթների արանքում՝ հանդիսատեսին զբաղացնելու համար, որ չձանձրանան։   

Հիմա նույնը Մարությանն է անում․ մարդ, որ քաղաքապետ եղած ժամանակ հարյուրավոր վիճահարույց ու աղմկահարույց  շինթույլտվություններ է տվել, Երևանի հերն անիծել է ու էդ գործն Ավինյանին է փոխանցել, որոշել է «բանավիճել»՝ նախկին ու ներկա քաղաքապետեր ֆորմատով։

Էդ բանավեճն էլ ՝ դրա մասնակիցների նման կլոունություն է, որ արել ու անում են իբրև ընդդիմադիր կարգվածները։ Ոնց Սերժն էր Նիկոլին  խաղացնում ընդդիմադիրի կերպարում, էնպես էլ Նիկոլն է Մարությանին բանեցնում․․․Ու բացառված չի, որ Նիկոլը Մարությանին բանեցնում է հենց Սերժի սցենարով․ հիշենք, թե ում փեսու շնորհիվ ու անտաղանդ հումորներով էր եթերը լցնում կլոուն Հայկ Մարությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее