▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Չարենցավանում է

Փաշինյանն իր շրջիկ աջակիցների հետ այսօր էլ Չարենցավանում է պատարագի մասնակցում.Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։

***

Կարգալույծ քահանա Արմեն Առաքելյանը կրկին եկել է մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հետ պատարագի։ 
«Ուխտաբար եկել եմ մասնակցելու»,-ասաց Առաքելյանը։ Հարցին, թե ինչու իր բնակավայրին մոտ եկեղեցու չի մասնակցում, արդյոք խնդիր ունի՝ նա պատասխանեց․ «Խնդիր դուք ունեք, ես խնդիր չունեմ; Ուղղակի մեղք եք, որ էս ցրտին եկել եք այստեղ»,-ասաց նա՝ մոռանալով ինքը նույնպես նույն ցրտին եկել է ներկայությունն ապահովելու եկեղեցում։

***

Չարենցավանում ամբողջ գիշեր ձյուն է տեղացել, իսկ դրան զուգահեռ կոմունալ բաժնի աշխատակիցները փորձել են մաքրել եկեղեցու տարածքը՝ Փաշինյանի այցի համար։

«Ամբողջ գիշեր չենք քնել, շոշն ենք եղել...»,– Նյուզին ասել է աշխատակիցներից մեկը, ապա հեռախոսով դիմեց մեկ այլ աշխատակցի. «Ինչի՞ եք հետեւը մաքրում, Փաշինյանը հո էնտեղ չի գնալո՞ւ»։

Նշենք, որ կոմունալ բաժնի աշխատակիցները բահերով ու ցախավելով փորձում են մաքրել ձյունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее