▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյանն ուժայինների ղեկավարներին հրահանգել է կոմպրոմատներ հավաքել «Իմ քայլի» բոլոր պատգամավորների վրա

Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ուժայինների ղեկավարների հետ՝ հրահանգելով կոմպրոմատներ հավաքել «Իմ քայլի» բոլոր պատգամավորների վրա։ Այս մասին հայտնում է Տելեգրամի Mediaport ալիքը։

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Փաշինյանը մեկ շաբաթ ժամանակ է տվել «Իմ քայլի» պատգամավորների, նրանց ազգականների դեմ ծանրակշիռ կոմպրոմատներ ընդհուպ քրեական գործեր հարուցելու հիմքեր գտնելու համար:

Mediaport-ի տեղեկություններով՝ հրահանգվել է ուսումնասիրել նաև պատգամավորների և նրանց ընտանիքների կողմից վերջին տարիներին ձեռք բերված գույքը, հետևել՝ ում են հանդիպում, որտեղ:

Փաշինյանը կոմպրոմատները հավաքում է թիմակիցների կողմից վարչապետի այլ թեկնածու առաջադրելու հավանականությունը բացառելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее