Փաստաբան Ռոման Երիցյանը մանրամասներ է հայտնում ոստիկանությունում արցախցի երիտասարդ Տիգրան Ուլուբաբյանի ծեծի դեպքից ու դրան հաջորդած դեպքերից
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տիգրանը մենակ չէ։ Վաղը, ժամը 19:30-ին, Մամիկոնյանց 46/5 հասցեում»։ «Այսօր տեղեկացա, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ոստիկանության կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման վերաբերյալ, բայց դրա շրջանակներում տարվում է շատ պասիվ և անլուրջ նախաքննություն, այսինքն՝ որևէ ակտիվ նախաքննական գործողություն հանցագործներին «մերկացնելու» կամ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ չի կատարվում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց արցախցի փաստաբանը։ Նրա խոսքով՝ մինչ այս պահը որևէ մեկը չի ձերբակալվել և չկա տեղեկատվություն, թե ովքեր են եղել այն ոստիկանները, որոնք արցախցի Տիգրան Ուլուբաբյանին ենթարկել են խոշտանգման։ |
***
Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի Հանրապետության նախագահ, կառավարության անդամներ, պատգամավորներ, մարդու իրավունքների պաշտպան, գլխավոր դատախազության և իրավապահ մարմինների նախկին ներկայացուցիչներ, վարչակազմերի և համայնքների ղեկավարներ, գործադիր իշխանության այլ ներկայացուցիչներ, ես հասկանում և քաջ գիտակցում եմ, որ որպես արցախյան պաշտոնյաներ իշխանական որևէ լիազորություն Հայաստանում իրագործել չեք կարող և ըստ այդմ՝ ՀՀ-ում արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը կամ դրա որևէ բնագավառին ազդելու պաշտոնեական հնարավորություն չունեք։ Նշվածով պայմանավորված դիմում եմ ձեզ ոչ թե որպես պաշտոնյաների, այլ որպես հասարակ արցախցիների։ |