ArmFootball.com-ը գրում է. Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին տեղափոխվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ռաեդ» ակումբ:
Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում:
Հիշեցնենք, որ Մարկոսը երկկողմանի համաձայնությամբ խզել էր պայմանագիրը ղազախական «Ակտոբեի» հետ: «Ալ-Ռաեդը» Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 13 տուրից հետո 14 թիմերի մեջ զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը:
Նոր թիմի կազմում իր նորամուտը Մարկոսը կարող է նշել հունվարի 28-ին: Այդ օրը «Ալ-Ռաեդը» սեփական հարկի տակ կընդունի «Ալ-Շաբաբին»: