▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել. Վազգեն Սիսլյան

 

ԱՍԱԼԱՅԻ մարտիկ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք.

 

 

 

 

 

 

 

 

 

«ԱՍԱԼԱ-ի նահատակների օրվա առիթով իմ՝ Վազգեն Սիսիլյանիս, հայտարարությունը ըստ էության երեկ՝ օգոստոսի 7-ին, ժամը 19։46-ին «Արմենպրես»-ի կողմից հրապարակված լրատվությամբ խեղաթյուրվել և հետևյալ մեկնաբանությունն է կատարվել, որ․ «ԱՍԱԼԱ-ի մարտիկ Վազգեն Սիսլյանի խոսքով՝ ԱՍԱԼԱ-ն կատարել է իր առջև դրված առաքելությունը և այժմ այդպիսի կազմակերպության անհրաժեշտությունը չկա»։

Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման հայտարարություն չեմ կատարել և դա «Արմենպրես»-ի ապատեղեկատվությունն է, որը բազմաթիվ այլ լրատվամիջոցներ ևս նույն վերնագրով և տեկստով տարածել են, հիմք ունենալով «Արմենպրես»-ը։

Իմ հայտարարածը հետևյալն է՝ «ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկների 1975-ից սկսած գործունեության հետևանքով բազմաթիվ միջազգային կառույցներ, պետություններ և ատյաններ որդեգրել են հայանպաստ՝ հայ ժողովրդի իրավունքների ճանաչման, Հայոց ցեղասպանության դատապարտման ուղղությամբ որոշումներ և դա հետևանքն է այդ նվիրյալների գործունեության»։

Հետևաբար,  իմ նշած արդյունավետության մասին այլ մեկնաբանություններ կատարելը համարում եմ մամուլին և ընդհանրապես լրատվական գործակալություններին անհարիր գործելաոճ և բոլոր լրատվամիջոցներից և առաջին հերթին «Արմենպրես»-ից պահանջում եմ կատարել շուտափույթ սրբագրում։

 

Կարդացեք նաև՝ Ի՞նչ իշխանություն կամ ընդդիմություն. մենք «ԱՍԱԼԱ» ենք. Վազգեն Սիսլյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее