▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտոնից ազատվել են Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը

Asekose.am-ի տեղեկություններով Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը և Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքի շահագործման քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի  նկատմամբ ծառայողական քննություն էր նշանակվել՝ Ամուլսարի գործով ոչ անաչառ քննություն վարելու վերաբերյալ հայտարարությունները ստուգելու համար։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգակցական կապ ունեն՝ հորեղբոր որդիներ են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее