▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաստորեն, հարկերն ու տուրքերը բարձրացրին նրա համար, որ պարգևավճար ստանան․․․

Ավան վարչական շրջանի Թամրուչի փողոցը հայտնվել է հակասանիտարական վիճակում:

Փողոցի կոյուղատար համակարգի խափանման պատճառով կոյուղաջուրը հոսում և լցվում է շենքի բակեր:

Նմանատիպ խնդիրները չեն կարգավորվում կամ մակերեսային լուծումներ են տրվում, քանի որ քաղաքապետարանը և Վեոլիա ջուր ՓԲ ընկերությունը չեն կարողանում հստակորեն տարանջատել իրենց ստանձնած պարտականությունները և նախատեսվող աշխատանքների ծավալները:

Հարգելի՛ քաղաքացիներ, քաղաքային իշխանությունը կարողանում է առավելագույն արդյունավետությամբ միայն կազմակերպել մատուցվող ծառայությունների անհամաչափ թանկացումները (գույքահարկ, ուղեվարձ...), բայց երբեք ծառայությունների որակը չեն երաշխավորում:

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее