▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանում էին Արքայազնին բնապահպաններից

Տեղեկացրել էինք, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված գալա-համերգին մասնակցել է նաև Ուելսի արքայազն Չարլզը:

Ըստ 168.am-ի՝ հրավիրվածները օպերայի շենք են մուտք գործել  ետնամուտքից, քանի որ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա էին անցկացնում մուտքի մոտ:

Հիշեցնենք, որ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նախպրեին  բաց նամակով դիմել է արքայազն Չարլզին` ուշադրություն հրավիրելով Հայաստանում բրիտանական մասնավոր ընկերության գործունեության արդյունքում բնապահպանական վտանգի վրա:

Ավտոմեքենաները մտնում էին  Ազատության հրապարակ՝ հասնելով ընդհուպ Հով. Թումանյանի արձանին: Բնապահպան ակտիվիստների հարցին՝ արդյոք դա պատմամշակութային արժեքի ոտնահարում չէ՞, ինչպես հայտարարվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ժամանակ, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պատասխանել է, թե դա ժամանակավոր է, և շուտով այդ մեքենաները դուրս են գալու Ազատության հրապարակից:

Տեսնյութերը` 168.am-ի՝  և Առաջին լրատվականի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее