▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պաշտպանության բանակը հերքում է Ասկերան մեկնող 15 հայ զինծառայողների գերի ընկնելու լուրը

Արցախի Պաշտպանության բանակը հերքում է հայկական  որոշ  լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունը, իբր, Գորիսից  Արցախ՝  իրենց մշտական տեղակայման զորամաս՝ Ասկերան, մեկնող 15 հայ զինծառայող է գերի ընկել:

Արցախի ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար  Սուրեն Սարումյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ լուրն իրականությանը չի համապատասխանում:

«Տեղեկությունը սուտ է: Շուտով հերքում կհրապարակենք»,-ասել է Սարումյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее