▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատասխանատվությունը բոլոր նրանցն է, ով միջին խավի ձայնը լռեցրեց

Պատասխանատվությունը բոլոր նրանցն է, ով միջին խավի ձայնը լռեցրեց, ով միջին խավին ասեց, որ քո պայքարի ձևը ոչնչով չի տարբերվում լյումպենական պայքարից, ով փողոցը գերադասեց այլ հարթակներ ստեղծելու ու քաղաքական կյանքն այլ որակի բարձրացնելու ուղուց: Ով գերադասեց գոչյունն ու զանգվածի ուժը՝ փաստարկվող ու խոհեմ խոսքից: Իսկ զանգվածների ուժը Պուտինի ու Լֆիկի ձեռքերում են: Այդ դաշտում նրանք են հզոր: Այդ խաղի կանոններով նրանք են միշտ հաղթանակած դուրս գալու: Մատս որ ռեսուրսի վրա որ դնում եմ՝ քաղաքականից մինչև ֆինանսական ու մարդկային, միջազգայինից մինչև տեղական, բոլորը տարան դեպի այն ինչ ստացանք. կոտրեցին միջին խավը կամ դարձրին նրան լյումպեն: Հիշեք, թե վերջին տարիներին ում են ուղվել հիմնական ծափահարությունները, և նոր միայն հասկացեք, թե ինչպես սպանվեց խոհեմությունն ու դատողությունը: 

Նման հարթակում այսօրվա շատ քաղաքական և քաղաքացիական առաջնորդների սնանկությունը ջրի երես կհանվեր: Ինչպես իշխանական, այնպես էլ ոչ իշխանական դաշտի միտք կերտողներին նման հարթակներ պետք չէին, այդտեղ մրցակցության ռիսկ կար, մինչդեռ հետևորդների գործունեության հարթակներում ռիսկեր չկան, այդ հարթակները ապահովում են հանդիսատես ու բեմականացում: Այո, դա կյանքի բեմ է, դա դաժան բեմ է, այդտեղ էլ իրենց ռիսկերը կան, սակայն այն միջին խավը, որին քննադատում են փողոց դուրս չգալու մեջ, ողնաշարն է, ու երբ այն դուրս է գալիս փողոց, ապա այլևս ողնաշար չէ, այլ ձեռք ու ոտք, քանակ, ընդամենը գործիք է դառնում:

Ու այսօր կանգնեցինք փակուղու առաջ: Այլևս այլ հարթակների կարիք չկա: Այսօր խաղի կանոններով թողել են միայն փողոցը: Այսօր ես ինքս հասկանում եմ, որ միակ ելքը մնում է փողոց դուրս գալը: Փողոցային բեմ, հարթակ, որտեղ ձևավորված խաղի կանոնները սրտովս չեն, բայց ուրիշ ուղի չեն թողել: Փողցը հարթակ է, որտեղ նույնպես առաջնորդի կռիվ է: Ա՜խ, այդ առաջնորդի կռիվը: Մինչ այժմ չեմ աջակցել ակտիվիզմին: Չեմ էլ հակադրվել, համարել եմ այն հետաքրքիր ու կարևոր տրանֆորմացիայի աղբյուր: բայց այժմ այլ մարտահրավեր է: Այդ հարթակին չեմ կարող ադապտացվել, այնտեղ այլ հատկություններ են պետք: Եթե ղարաբաղյան շարժման ժամանակ բոլորը գնային փողոցային հարթակ, ապա պատերազմը տանուլ տված կլինեինք: Այդ հարթակ գնացին նրանք, ովքեր այդտեղ էին փայլում: Այդտեղ նույնիսկ Խաչիկ Ստամբուլցյանը դեր ուներ: Իսկ պատերազմի հոգսով զբաղվում էին այլ մարդիկ: Մարդիկ, որոնց ոչ բոլորի անունները գրվեցին դասագրքերում: Իսկ այսօրվա պատերազմը տանուլ ենք տվել դեռևս չսկսված: Սա ավելի լուրջ պատերազմ է: Սա ներքաղաքական, քաղաքացիական, ժողովրդավարության, արդարության ու մինչ այս ներքին մղված մարտերը չեն: Հակառակորդն ուրիշ է ...
...
...
...
Չէ, սցենարները սահմանափակ են: Իսկ լուծում բերող սցենարները ՖԲ-ում գրելու ենթակա չեն:



Աշոտ Սարգսյանի   գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее