▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. Արուսյակ Ջուլհակյան

Հայաստանի Հանրապետությունն ունեցել է շատ բարդ տարի, որը սկսվել է կորոնավիրուսային աղետով և ավարտվել մի խայտառակ արհավիրքով՝ պատերազմով, որն աննախադեպ էր ամբողջ աշխարհի պատմության մեջ։ Նման պատերազմ դեռ չէր եղել։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«Այդ պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել, այդ պատերազմում հայտնվել է Հայաստանի Հանրապետությունը ու հայտնվել է բավականին հստակ պատճառներով, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու Արցախի եղբայրների կողքին, համարձակություն է ունեցել պնդելու, որ հայ ժողովուրդը կարող է ու պետք է պայքարի իր էքզիստենցիալ իրավունքների, կյանքի համար, որ պետք է պայքարի իր հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար», -ասել է նա:

Դիտարկմանը, որ իրենք կասկածի տակ են դրել Հայաստանի և Արցախի ապագան՝ հաշվի առնելով նախընտրական կարգախոսի ընտրությունը, Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ իրենց կառավարման հետևանքով չի եղել Հայաստանի և Արցախի ապագայի կասկածի տակ դնելը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее