Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պատերազմը չի կարող լուսավոր զգացողություններ առաջացնել, սակայն կարող է մաքրագործում բերել: Դա հնարավոր է՝ ապակայունության ու ցավի, ընկերների մահվան և ի պատասխան սպանելու անհրաժեշտության, հարազատների համար վախենալու, մարդկանց ցավին հետևելու միջոցով:
Ըստ Ավակովի` քավությունը յուրաքանչյուրի համար անհատական է, այդ թվում նաև իր համար: Յուրաքանչյուրին ի վերուստ տրված է այնքան, որքան կարող է տանել:
Նրա կարծիքով` «պատերազմը մաքրագործում է ծնում» և այդ պատճառով Ուկրաինայում ուժային գործողության մասնակիցներին պետք է մի քիչ դիմանալ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի արևելքում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում, ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր կան: