«Հրապարակ»-ը գրում է. «Մի քանի օր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ական Աննա Մկրտչյանի հայրը՝ Արա Մկրտչյանը, ով Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարն էր։ Նա 2021 թվականի նոյեմբերի 10-ին է կալանավորվել, և շուտով կլրանար կալանքի մեկ տարին։ Հոր և դստեր հետ երեկ մեզ կապ հաստատել չհաջողվեց, սակայն, որոշ տեղեկություններով, նա ազատ է արձակվել 15 մլն դրամ գրավի դիմաց։ Հիշեցնենք․ Արա Մկրտչյանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման մեջ։ Նա այն համայնքապետերի ցանկում էր, ովքեր պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»: Մանրամասները՝ թերթի համարում: |
Պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը գրավի դիմաց ազատ է արձակվել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet