▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորը թաղանթը պոկել է, բայց․․․

Պատգամավորը թաղանթը պոկել է, բայց տուգանել են․․․

«Շատ հստակ կարո՞ղ ենք արձանագրել՝ այսօր, եթե թաղանթով մեքենա լինի՝ տուգանվո՞ւմ է: Մարդիկ, որովհետև, խճճվեցին հայտարարությունների մեջ. մի մասը հանգստացավ, մի մասը՝ չհանգստացավ. մարդկանց հստակ ասեք՝ տուգանվելու են, կամ չեն տուգանվելու: Ասում եք՝ մեղմ եք լինելու, մեկ էլ՝ տուգանում եք»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նման հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Արձագանքելով՝ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանն ասաց. «Իրականում ամսի 1-ից պետք է վարչական միջոցներ կիրառվեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է, որ դրա համար նախատեսված է տուգանք՝ 25 հազար: Պատասխանատվության միջոց է նաև նախազգուշացումը. վարչական դիտողությունը: Որոշվեց, որ առաջին մի քանի օրը կկիրառվի որպես տույժ՝ դիտողությունը, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը: Հիմա, հիմնականում, կիրառվելու է տուգանքը: Հորդորում ենք, որ ապակիների թափանցելիության կանոնները պահպանեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее