Սեպտեմբերի 9-ին, ոստիկանության Արմավիրի բաժին Արմավիր բժշկական կենտրոնից հայտնել են, որ մարմնական վնասվածքներով Բամբակաշատ գյուղից ծեծված վիճակում իրենց մոտ են տեղափոխել երկու երիտասարդ:
Այս մասին գրում է shamshyan.com կայքն. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք բամբակաշատ գյուղի բնակիչներ Արամ Մելիքյանն ու Արման Սարգսյանն են:
Հիվանդանոցի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ նրանք հիվանդանոց են տեղափոխվել այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը մոտ տասնյակի հասնող իր ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Ա. Մելիքյանին եւ Ա. Սարգսյանին, քանի որ այսօր Բամբակաշատում տեղի ունեցած ավագանու ընտության ժամանակ պաշտպանել են ոչ ծեծողների ցանկալի թեկնածուին: Արմավիրի ոստիկանությունից Գ. Շամշյանին հայտնել են, որ կատարվածի հանգամանքները պարզվում են:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴԻՆ, ըստ գյուղացիների, ՏԵՂԱՄԱՍՈՒՄ ԾԵԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


