▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատգամավորները տարօրինակ հաղորդագրություն են ստացել

«Ես և համոզված եմ, շատ քաղաքացիներ, երեկ շատ տարօրինակ հաղորդագրություն են ստացել «խոպան.ամ» կայքից, որտեղ արտերկրում աշխատող մեր հայրենակիցների համար առաջարկվում  են ատրբեր աշխատանքներ: Փորձեցի ճշտել՝ ով է գործատուն, ոչինչ չկար.սա ի՞նչ է նշանակում, պետության կողմից խրախուսվող արտագա՞ղթ»,-ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ բարձրաձայնեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Պատասխանելով հարցին՝ Արդարադատության նախարար Արփինե  Հովհաննիսյանն ասաց, որ ինքն էլ է ստացել այդ հաղորդագրությունը, նույնպես զարմացել է և սա իր ուշադրության կենտրոնում է.

«Անձնական տվյալների մասին ՀՀ օրենքում նշված է, որ հեռախոսահամարներին նման հաղորդագրություն ուղարկելն իրավաչափ չէ: Խոստանում եմ համապատասխան ուսումնասիրություն կատարել»,-նշեց նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее