Ավարտվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանը (2013 թ. սեպտեմբերի 9-ից մինչև դեկտեմբեր):
iravaban.net-ը ներկայացրել է այն պատգամավորների ցանկը, ովքեր նստաշրջանի ընթացքում առավել շատ բացականեր են ունեցել:
Այսպիսով՝ ՀՀԿ խմբակցության առաջին հորիզոնականում է գտնվում 34 բացակայով պատգամավոր Սպարտակ Մելիքյանը, այնուհետև Մանվել Գրիգորյանը՝ 33 բացակա և Մարինե Մարաբյանը՝ 29 բացակա:
ԲՀԿ խմբակցությունից առավել շատ թվով բացակա է ստացել հենց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 59 բացակա: Բացակայությունների թվով 2-րդ հորիզոնակում է գտնվում Գրիգոր Գրիգորյանը՝ 49 բացակա, 3-րդ հորիզոնականում Գուրգեն Արսենյանը՝ 32 բացակա:
«Ժառանգություն» խմբակցության ցուցակը գլխավորում է Զարուհի Փոստանջյանը՝ 21 բացակայով: Վերջինիս հաջորդում է Թևան Պողոսյանը՝ 13 բացակա, իսկ Ռուբեն Հակոբյանն ունի ընդամենը 2 բացակա:
ՀԱԿ-ից ներկա-բացակաների ցանկի առաջին հորիզոնականում է Հրանտ Բագրատյանը` 20 բացակա: Վերջինիս զիջում են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ 11 բացակա և Լյուդմիլա Սարգսյանը՝ 8 բացակա:
Պատգամավոր Իշխան Խաչատրյանը «Օրինաց երկիր» խմբակցության ցուցակը գլխավորում է 12 բացակայով: Նրան հաջորդում է Մհեր Շահգելդյան՝ 10-ը բացակա և Կարեն Բոթոյանը՝ 8 բացակա: ՀՅԴ խմբակցությունից առավել շատ բացակայել է Վահան Հովհաննիսյանը՝ 23 բացակա, այնուհետև 19 բացակա է ստացել խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Արմեն Բաբայանը 13 բացակայով գտնվում է 3-րդ հորիզոնականում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նիստերից բացակայել է 8 անգամ:
Նյութը՝ iravaban.net կայքում