▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատճառը, կարծես, Պետրոս Ղազարյանը չէ․․․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Հայկ Մարությանի շտաբը հերթական անգամ փորձում է խաբկանքի մեջ գցել հասարակությանը՝ այս անգամ հայտարարելով, որ Հանրայինի եթերում հեռուստաբանավեճից խուսափելու պատճառը իրենց վերաբերմունք է հեռուստաընկերության լրագրող Պետրոս Ղազարյանին։

Ուզում ենք տեղեկացնել, որ օրեր առաջ Տիգրան Ավինյանին առաջարկվել է մասնակցել Factor.tv-ի եթերում կայանալիք բանավեճին՝ քաղաքապետի թեկնածուների միջև։

Մեր հարցին, թե ո՞ր թեկնածուներն են մասնակցում, և արդյոք մասնակցու՞մ է Հայկ Մարությանը, Factor.tv-ի գործընկերները պատասխանել են, որ Հայկ Մարությանը ՀՐԱԺԱՐՎԵԼ Է բանավեճից։ Հիշեցնենք, որ Factor.tv-ում բանավեճերն ու հարցազրույցները Պետրոս Ղազարյանը չի վարում, ավելին՝ Factor.tv-ն քարոզարշավի ողջ ընթացքում խիստ դրական լույսի տակ է լուսաբանել Հայկ Մարությանի քարոզարշավը և առնվազն փոքր ինչ ավելի բացասական լույսի տակ՝ Տիգրան Ավինյանինը։

Տեղեկացնենք նաև, որ Factor.tv-ին մեր պատասխանը եղել է հետևյալը.- «Մենք պատրաստ ենք մասնակցել բանավեճին, եթե դրանց մասնակցի նաև հարցումներով 2-րդ տեղը զբաղեցնող Հայկ Մարությանը ու սպասում ենք նրա մասնակցությամբ բանավեճի հրավերի»։  

Ինչպես հասկանում եք՝ նման բանավեճի հրավեր factor.tv-ից այլևս չի եղել, քանի որ Հայկ Մարությանը չի հաստատել մասնակցությունը։

Իհարկե, հեշտ է ամեն ինչի համար հազար ու մի արդարացում գտնել, սակայն կոչ ենք անում դադարեցնել այս ստերի վրա կառուցված արդարացումների ու մեղադրանքների կրակահերթը դեպի մեր հասարակությունը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее