▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատճառը Գագիկ Բեգլարյանի հեղինակությունն է, որ ասում է՝ չի թանկանալու ու վերջ

Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականի պահանջը, որը վերջերս առաջ էին քաշել ոլորտում գործող տնտեսվարողներ և  տաքսու վարորդներ,  այլևս հրատապ չէ, քանզի   վարորդների իրավունքները պաշտպանող հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանին տրանսպորտի եւ կապի փոխնախարարը վստահեցրրել  է, որ առաջիկա երկու ամիսներին տաքսիստների բարձրացված խնդիրները լուծվելու են:

Այսօր` «Նոյյան տապան»-ի մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, Գևորգ Դոստուրյանը, հիշեցնելով, որ  տաքսու վարորդները բողոքում էին անօրինական տաքսիների քանակից և լիցենզավորման նոր կարգից, ասել է, որ   փոխնախարարն իր հետ հանդիպմանն  ընդունել է, որ անօրինական տաքսիների թիվը մեծացել է, ինչի առումով  իրենք էլ են անհանգստացած և ամեն ինչ կանեն, որ սեպտեմբերին ընդունվի լիցենզավորման նոր կարգի մասին օրինագիծը և անօրինական տաքսիների հարցը կվերանա:

 Ի դեպ,  «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ  նախագահ Գեւորգ  Դոստուրյանը ասուլիսին նաև կարծիք է հայտնել, թե  իր  համար շատ զարմանալի է, որ Երևանում տրանսպորտի ուղևարձը թանկանում է, իսկ միջմարզայինը ոչ ...

Ասուլիսավարի ռեպլիկին, թե ` « Այսինքն, դա նշանակում է, որ Երևան քաղաքի տրանսպորտի համար գազի, մեքենայի յուղի ... գները թանկացել են, իսկ միջմարզայինի դեպքում չի թանկացել»,  Գևորգ Դոստուրյանը պատասխանել է. Կարծում եմ, այս դեպքում, որ միջմարզային երթուղիները չեն թանկացել, պատճառը Գագիկ Բեգլարյանի հեղինակությունն է. նա ասում է՝ Չի թանկանալու ու վերջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее