▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատմական իրադարձություն՝ հայկական ծանրամարտում

 

Այսօր Երևանում 5 օրյա հետաքրքիր ու լարված պայքարից հետո ավարտվեցին կանանց և տղսմարդկանց ծամարտի 2016թ ՀՀ առաջնությունները:
Այս ստուգատեսերի արդյունքներով կանանց և տղամարդկանց ՀՀ ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Փաշիկ Ալավերդյանն ու Արտաշես Ներսիսյանը կընտրեն երկաթախաղի մեր այն ուժեղագույն վարպետներին ,որոնց կվստահվի պաշտպանելու ՀՀ մարզական պատիվը ապրիլի 8-16-ը Նովեգիայի Ֆորդե քաղաքում ընթանալիք Եվրոպայի առաջնությունում:

 


Ինչպես տեղեկացնում են ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունից կանանց ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ամփոփելով առաջնության արդյունքները հայտնել ,որ գոհ է դրանց արդյունքերից: Նա իրազեկել է նաև ,որ կանանց ՀՀ հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնությանը կմասնակցի ամբողջ կազմով:Սա հայկական ծանրամարտի համար նշանակալի,աննախադեպ ու պատմական իրադարձություն է:

 


«Ներկայիս հավաքականը կայուն է, սակայն պետք է մտածել սերնդափոխության մասին ևս: Այս տարի առաջին անգամ ամբողջ կազմով ենք մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: Հույս ունենք, որ թիմային հաշվարկով բարձր հորիզոնականներ կզբաղեցնենք»,-հայտնել է գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը:
Մարզիչն արդեն այսօր հրապարակել է եվրոպական ստուգատեսին մասնակցող մեր ծարորդուհիների կազմը: Ֆորդեում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ), Քրիստինե Պետրոսյանը (63 կգ), Նազիկ Ավդալյանը (69 կգ), Սոնա Պողոսյանը (75 կգ) Արփինե Դալալյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ +75կգ):
Նկատենք,որ կանանց ՀՀ ընտրանին նորվեգական ստուգատեսում մասնակից ի չի ունենա միայն 48կգ քաշային կարգում ,սակայն դրա փոխարեն գերծանր ՝ +75կգ քաշային կարգում երկու պատվիրակ կներկայացնի:

 

Արամ Ուգուջյան


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее