44-օրյա պատերազմի մասնակից, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի շրջանավարտ Սևան Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Պատմության մեջ եղե՞լ է նման դեպք, որ ընտրություններին թեկնածուներից մեկը անթաքույց հայտարարի, որ «չի ընդունում» իր պետության Անկախության Հռչակագիրը։
Պատկերացրեք որևէ լուրջ պետություն, որտեղ երկրի գործող ղեկավարը հրաժարվի ընդունել սեփական պետության հիմնադիր ակտը։
Այդպիսի մարդուն նույնիսկ չէին գրանցի որպես թեկնածու, էլ ուր մնաց՝ թողնեին մոտենալ պետության ղեկին։
Բայց Հայաստանում անհավանականը նորմալացվում է մեր աչքերի առջև։
Ահա սա է իրական «հիբրիդային պատերազմը», որ Նիկոլ Փաշինյանի հիբրիդային ռեժիմը վարում է հայ ժողովրդի և հայկական պետականության դեմ։
Պետությունները մեկ օրում չեն վերանում։ Պետությունը վերանում է այն պահից, երբ ժողովրդին սովորեցնում են ուրանալ իր հիմնադիր ուխտը։
Անկախության Հռչակագիրը պարզապես թուղթ չէ։ Դա հայկական պետականության ծննդյան վկայականն է։
Հայ ժողովրդի քաղաքական ինքնության ապացույցը։
Պատմության առաջ նրա օրինական գոյության հիմնավորումը։
Հենց այդ պատճառով է այն դարձել թիրախ՝ Իլհամ Ալիևի քաղաքական պատվերով: Դե իսկ Նիկոլ Փաշինյանն էլ ներսից քանդում և ապալեգիտիմացնում է հայկական պետության իրավական ֆունդամենտը։
Հայ ժողովուրդն այսօր կանգնած է մեծ ընտրության առաջ։
Կամ Հայաստանը մնում է քաղաքակրթություն՝
պատմական հիշողությամբ,
հիմնարար արժեքների շարունակականությամբ,
ինքնիշխան կամքով։
Կամ դառնում է Բաքվի բռնապետական ռեժիմից կախյալ մի քվազիպետություն,
որը ֆիզիկապես գոյատևում է՝
միաժամանակ վերանալով որպես պատմաքաղաքական գործոն։
Պատմությունն անողոք է այն ազգերի նկատմամբ,
որոնք կամավոր մասնակցում են իրենց պետության լուծարմանը։
Մի՛ մասնակցեք Հայաստանի Հանրապետության լուծարմանը։
Մի՛ քվեարկեք Նիկոլ Փաշինյանի հիբրիդային ռեժիմի օգտին։


