▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստակամ ենք ձևավորել բևեռ, որը կկատարի իշխանափոխություն.Սեյրան Օհանյան

«Այս ընտրությունները չափազանց կարևոր են, համարում ենք հավասար՝ ՀՀ Անկախության հանրաքվեին: Չենք ընտրելու ո՛չ թաղապետ, ո՛չ էլ «թաղի լավ տղա»: Ընտրելու ենք այն իշխանությանը, որը պետք է զբաղվի երկիրն օրհասական վիճակից հանելու  քաղաքականությամբ: Կլինի քաղաքական թիմ, ոը կվարի հավասարակշռված արտաքին քաղաքականություն՝ հիմքում ունենալով մեր երկրի անվտանգությունը: Տնտեսությունը պետք է զարգանա համաչափ: Պատրաստակամ ենք ձևավորել բևեռ, որը կկատարի իշխանափոխությունն ու կբերի երկրի զարգացմամբ զբաղվող քաղաքական ուժին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը:

Վարդան Օսկանյանն էլ անդրադարձավ արտաքին քաղաքականությանը՝ նշելով, որ հաշվի առնելով ձախորդությունները՝ այն երբեք իր նպատակին չի ծառայել:

«Գաղափարական հենք չենք ունեցել, արտաքին քաղաքականությունը ճոճվել է այն ուղղությամբ, որով փչել է քամին: Դրա վառ ապացույցներից են՝ ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները, երբ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պահին 180 աստիճանով փոխվեցին և այլն»,-ընդգծեց Վարդան Օսկանյանը:

Վարդան Օսկանյանն  անդրադարձավ նաև դեսպանների նշանակմանը.

«70-80 տոկոսը ոչ կադրային դիվանագետներ են, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում երկրի համար»,-ասաց  Վարդան Օսկանյանը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее