Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ռուսաստանյան ճանաչված հեռուստալրագրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Վլադիմիր Սոլովյովին:
Բարձր գնահատելով Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում Վլադիմիր Սոլովյովի ներդրած անձնական մեծ ավանդը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով:
Վլադիմիր Սոլովյովը երախտագիտությամբ է ընդունել ՀՀ բարձր պարգևը, նշելով, որ շատ հպարտ է նման վերաբերմունքի արժանանալու համար: