ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից համատեղ ձեռնարկված հետևողական, մեծածավալ օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում 2019թ․ նոյեմբերի 28-ին Երևան քաղաքում հայտնաբերվել է «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից սույն թվականի նոյեմբերի 18-ին փախուստի դիմած «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 7 անգամ դատապարտված, 1988թ․ ծնված, «Մաուգլի» մականունով Արայիկ Սամվելի Սարգսյանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին, ժամը 05։00-ի սահմաններում. 1988 թվականին ծնված Արայիկ Սարգսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժման մեջ է գտնվել, նա փախուստի է դիմել հիվանդասենյակից։


