«Սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում պարտադրվում է արատավոր կուտակային կենսաթոշակային համակարգը»,-Ազատության հրապարակում մեկնարկած «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթի ժամանակ ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Պատգամավորը հորդորեց մինչև հունվարի 25-ը, երբ ՍԴ-ը պետք է որոշում կայացնի միջնորդության վերաբերյալ, լսելի դարձնել ժողովրդի ձայնը, վճռական կոչը, որպեսզի տեղի ունենա կասեցում:
«Մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 28-ին, իսկ պայքարն իրավունք չունենք թուլացնելու»,-նշեց Արծվիկ Մինասյանը: