▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները Ակնայում խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարք:

/filemanager/uploads/anodachu.jpg

Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ այս օրերին ՊԲ-ում զորավարժություններ են անցկացվումԱյսօր վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները:

Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի  պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее