▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՊԲ-ն ոչ միայն ազատագրել է կորցրած դիրքերից մեկը, այլև փրկել է մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը. ԱՀ նախագահ

Սիրելի ՛ հայրենակիցներ 

Պաշտպանության բանակի հերթական փայլուն ռազմագործողությամբ ոչ միայն ազատագրվեց կորցրած դիրքերից մեկը, այլև հնարավոր դարձավ փրկել մեր դիրքապահ 19 զինծառայողների կյանքը, ովքեր օրեր առաջ, քաջաբար դիմագրավելով թշնամուն, նահանջելու փոխարեն` ստիպված թաքնվել էին մոտակա անտառում` սպասելով մեր զորքի հակահարձակման իրականացմանը:

 

Ի դեպ, այդ օպերացիայի արդյունքում, թշնամին ունեցել է զինտեխնիկայի մեծ կորուստներ, իսկ մարտադաշտում թողնելով ավելի քան հարյուր զոհ արագ նահանջել է: 

Փա՛ռք մեր բանակին:

Փա՛ռք Աստծո զորությանը:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее