ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է 2019 թվականի 11 ամիսների ընթացքում իրավական ոլորտում իրականացված աշխատանքները, մաքսային, հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների արդյունքները։
✔Պետական եկամուտների կոմիտեն, կարևորելով տնտեսական անվտանգության ապահովման առաջնահերթությունը, գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակել է հետևողական քայլերը հարկային իրավախախտումների կանխման և խափանման, տնտեսական հանցագործությունների բացահայտման և դրանց հետևանքով պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ։

✔Ըստ անհրաժեշտության, կազմակերպվել և իրականացվել են լայնածավալ միջոցառումներ՝ հարկերի պակաս հաշվարկման դեպքերը բացահայտելու և, ընդհանրապես, հարկ վճարողների գործունեության օրինականության նկատմամբ հսկողության ապահովման ուղղությամբ։
✔Հսկողական աշխատանքներում կարևորվել են հատկապես ստվերային տնտեսության բացահայտման և նվազեցմանն ուղղված քայլերը, ինչի արդյունքում արձանագրվել են շոշափելի արդյունքներ։
Մանրամասն՝ տեսանյութում
Դիտեք նաև՝


