ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 2020թ.-ն ՊԵԿ-ում պարգևատրումներն ավելանալու են.
«ՊԵԿ-ում պարգևատրումները կավելանան՝ դառնալով 5 մլրդ 800 մլն»,- նշել է Դավիթ Անանյանը:

Իսկ հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ հասարակության կողմից քննադատություններ կլինեն, Դավիթ Անանյանը պատասխանել է․
«Հասարակության մոտ բարձր եկամուտ ստացող անձի նկատմամբ ձևավորվում է բացասական կարծիք, անկախ նրանից՝ նա պետական ծառայող է, թե ոչ։ Հասարակության հետ զրուցելու անհրաժեշտություն կա։ Շատ դեպքերում մի կարևոր բան կա, որը մեզ առաջ է հրում դեպի զարգացում։ Մինչև պետական ծառայության անցնելը՝ այսօրվա վաստակածիցս մի քանի անգամ ավել եկամուտ եմ ունեցել, պետական ծառայությունից վստահաբար հետո էլ ունենալու եմ մի քանի անգամ ավել եկամուտ»։


