Այսօր լրատվամիջոցներում շրջանառվող լուրի համաձայն` վերջին օրերին ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել աշխատանքից` իր դիմումի համաձայն: Մեկ այլ աղբյուրի պնդմամբ` նրան հանձնարարված է եղել ստուգումներ իրականացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում:
ASEKOSEam-ի թղթակիցը վերոնշյալի առնչությամբ ՊԵԿ-ից պարզաբանում է խնդրել, ինչին ի պատասխան` ՊԵԿ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից նշել են, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հանրապետության տարածքում գործող ԱԳԼՃԿ-ներում իրականացված ստուգումների, հսկողական աշխատանքների, ուսումնասիրությունների արդյունքում ՊԵԿ համակարգի որևէ պաշտոնյա (այդ թվում բարձրաստիճան) աշխատանքից չի ազատվել: