▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պեպանյան Արծրուն. Այլ մոտեցում

Առաջին իշխանությունները ժողովրդի հետ ճամփա անցած մարդիկ էին: Սակայն շրջափակումը, հին համակարգի փլուզումը, հանրային ունեցվածքի բաժանմանն ուղեկից գայթակղությունը շեղեցին իշխանություններին:

Այդ միջոցին դրսից բերված փողով սրացվեց քաղաքական կյանքը, իշխանություններին նպատակային կերպով սկսեցին ներկայացնել որպես ժողովրդի թշնամու: Դա մի որոշ ժամանակ անց աշխատեց. հանրությանը հազար տարի իշխել էին թշնամիները, և պատմական հիշողությունն արավ իր գործը:
Այս մոտեցումը շարունակվեց նաև հաջորդ իշխանությունների օրոք:

Եթե դուք որևէ մեկին ընկալում եք որպես թշնամի, ապա այդ մեկը կամա, թե ակամա ինքն էլ ձեզ է հետզհետե ընկալելու որպես թշնամու: Եվ ահա մի որոշ ժամանակ անց մեր իշխանություններն էլ իրենց հերթին ժողովրդին սկսեցին ընկալել որպես թշնամու: Իսկ թշնամիների միջև մի բան թե լինում է, ապա դա պատերազմն է՝ սառը, կամ տաք: Բայց քանի որ իշխանությունները կազմակերպված են և ուժեղ, իսկ հանրությունը հասկանալի պատճառներով՝ թույլ և անկազմակերպ, ապա բոլոր պատերազմները շահել են ու ըստ ամենայնի էլի կշահեն իշխանությունները:

Դուք իհարկե իրավունք ունեք ազնիվ մղումներով առաջնորդվելով՝ գնալ տրորված, նկարագրված ճանապարհով ու խորացնել փոխադարձ թշնամանքը, նպաստել իշխանությունների էլ ավելի քրեաօլիգարխացմանը, հանրության ոգու ջախջախմանը, սակայն իրականությունը վաղուց այլ մոտեցման կարիք է զգում:

Պեպանյան Արծրուն

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее