▲ Դեպի վեր

Понедельник, 17.03.2025 lang.iso lang.iso lang.iso

«Փերֆեկտ սմայլ»-ում 55-ամյա կնոջ իմաստության ատամը հեռացնելու փոխարեն կոտրել են ծնոտը

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրում է, որ մարտի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանություն գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ավետ Ավետիսյան փողոցի 1 հասցեում գտնվող «Փերֆեկտ սմայլ» ատամնաբուժարանից ատամնաբույժի միջամտության հետևանքով «ստորին ծնոտի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ 55-ամյա Լուսինե Պ․-ն է:

Գ․ Շամշյանի տեղեկություններով պարզվել է նաև, որ փետրվարի 28-ին, ժամը 16։00-ի սահմաններում Լուսինե Պ․-ն դիմել է նշված ատամնաբուժական կլինիկայի բժիշկ Մ․ Հ․-ին, ում ամբողջական տվյալները ոստիկանների կողմից ճշտվում են, դիմածնոտի աջ կողմի իմաստության ատամը հեռացնելու նպատակով, որտեղ էլ ստացել է նշված վնասվածքը:

Նյութը՝ սկզբնաղբյուրում
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее