|
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ զորավարժություններն այս տարի Հայաստանում չեն կայանա: «Սա Հայաստանի վարչապետի՝ բավականին նոր հայտարարություն է։ Կարծում եմ՝ ՀԱՊԿ գործընկերները կապի մեջ կլինեն, կհստակեցնեն Հայաստանի դիրքորոշման մանրամասները։ Ամեն դեպքում, Հայաստանը մեր դաշնակիցն է, մենք կշարունակենք երկխոսությունը»,- ասել է Պեսկովը։ |
|
ՀԱՊԿ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շչեգրիկովիչն էլ լրագրողներին հայտնել է, որ Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ միացյալ շտաբը առաջարկներ է մշակում այլ պետությունների տարածքում զորավարժություններ անցկացնելու համար։ «ՀԱՊԿ միացյալ շտաբը ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկություն է ստացել 2023 թվականին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացման աննպատակահարմարության մասին։ ՀԱՊԿ-ի միացյալ շտաբում ներկայումս մշակվում են առաջարկներ ՀԱՊԿ անդամ այլ պետությունների տարածքում նման զորավարժություններ անցկացնելու հնարավորության և ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի հրամանատարա-վերահսկիչ մարմինների և ուժերի ու միջոցների համատեղ պատրաստման պլանի հստակեցման վերաբերյալ»,- ասել է Շչեգրիկովիչը։ |
Պեսկովն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее
далее
далее
далее
далее
далее
далее


