«Կառավարության և իշխանության հասցեին լսեցինք տարբեր մեղադրանքներ` պետական դավաճանությունից մինչև քրեական հետապնդում, անգամ պատգամավորներից մեկը զուգահեռներ անցկացրեց Կարսի պայմանագրի հետ` իշխանությունների մեղադրելով դրանում: Միգուցե, եթե նման տրամադրությամբ գնանք, հղում արվի Բաթումի պայմանագրին, Ալեքսանդրապոլի պայմանագրին և հասնենք մինչև Արտաշատի պայամանգրին, որը կնքվել է Տիգրան Մեծի և Պոմպեոսի միջև»,-ԱԺ-ում խոսելով 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի առաքման ժամանակ գների ձևավորման կարգի վերաբերյալ» 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրերի վավերացման մասին` ասել է ԱԺ նախագահի տտեղակալ Էդուարդ Շարմազանովը:
Մանրամասները` a1plus.am-ի տեսանյութում.