▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական որևիցե մարմին իրավունք չունի դատարանի որոշումը պետության անունից անվանել ապօրինի. Ալումյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի խոսքով երկրորդ նախագահին ուղղված մեղադրանքն ունի հինգ էջ և այն հակիրճ ներկայացնել հնարավոր չէ. « Ես չեմ կարող դա հրապարակել»:

Քաղաքացիներից մեկը պաշտպանին հարց ունի. արդյոք հարստահարումը սահմանադրական կարգի տապալում չէ. «Ոչ, դա տապալում չէ»,- ասում է Հայկ Ալումյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Հայկ Ալումյանի խոսքով ՀՔԾ-ն չէր կարող հայտարարել, որ վերաքննիչ դատարանի որոշումն ապօրինի է. «Ցավալի է, որ պետական մարմինը դատարանի որոշումն ապօրինի է համարում, պետական մարմինը պետության անունից է հայտարարություն անում, իրենք կարող էին ասել, որ համաձայն չեն»:

Ըստ նրա գործի հետագա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անել հնարավոր չէ, անգամ մեկ րոպե առաջ ինքը չի կարող կռահել՝ ինչ կորոշի դատարանը:

 

Կարդացեք նաև՝ 

Իշխանությունը վախենում է, որ Քոչարյանը խոսի, դրա համար իրենց ակտիվիստներին ուղարկել էին, որ ասուլիսը տապալվի. Սողոմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее