▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետական շենքերի վրա, մարզական խաղերի ժամանակ, բոլոր տեղերում տարբեր տեսակի դրոշներ են»

Եռագույն դրոշը մեր հավաքական պատկերն է, քանի՞ տեսակի դրոշ ունենք մենք․․․ Բագրատ Սրբազանի խոսքը Բերդ քաղաքում՝ «Ավետյաց Երկրի Տեսիլքով» գրքի շնորհանդեսնին

«Մեր պետության դրոշը երեք տարբերակով է, մինչդեռ սահմանադրության մեջ դրոշի գույները սահմանված են։ Մենք ունենք կարմիր, կապույտ, նարնջագույն, ունենք կարմիր, կապույտ, ծիրանագույն և ունենք կարմիր, կապույտ, դեղին գույներով երեք տարբեր դրոշներ։ Հիմա, երբ այս երեք դրոշները մեկ տեղում ծածանվում են, ինչպե՞ս պետք է հասկանալ, թե որն է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Մարդիկ կարող են ասել՝ հիմա դա ի՞նչ կարևոր հարց է։ Այո՛, կարևոր է, որովհետև դա քո տեսքն է, պատկերն է, վերաբերմունքն է թե՛ երկրիդ մեջ, թե՛ արտաքին աշխարհում: Այդ դրոշի ներքո է գործում քո բանակը՝ քո զավակներն են գնում հերոսության ու նահատակության։ Երբ մենք տեսանյութերով տեսնում ենք մեր դրոշի անարգումը թշնամու կողմից, անպատվություն ենք զգում։ Այսինքն՝ մեզ նույնիսկ թելադրելի չէ այդ զգացումը, այդ զգացումը բնական է, որովհետև դրոշն իմ պատկերն է, իմ հավաքական ինքնության, արժանապատվության, գոյության արտահայտությունն է։ Հիմա մենք քանի՞ տեսակի ինքնություն ունենք։ Դուրս գանք, շրջենք և կտեսնենք նույնիսկ մեր սրբազան վայրում՝ Եռաբլուրում, պետական շենքերի վրա, մարզական խաղերի ժամանակ, բոլոր տեղերում տարբեր տեսակի դրոշներ են։ Սա խորքային արժեք ունի։ Սա նշանակում է, որ անհատի զգացողությունն ավելի մեծ է, քան հանրության և պետության, որովհետև՝ ես ինչպես նախընտրում եմ, այդպես էլ ներկայացնում եմ իմ պետության դրոշը՝ իմ ինքնության արտահայտությունը»։

 

Տեսանյութը՝ ՀԱԵ-ի Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее