▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետերբուրգի հանդիպումը ժամանակ է տալիս,Ադրբեջանը հարցը լուծելու է ռազմական ճանապարհով.Թևան Պողոսյան

 

 

 

1in.am-ը գրում է. ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը մեզ  հետ զրույցում գնահատելով հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Պուտին-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը՝ կարծիք հայտնեց, որ դա կարծես ռուսական կողմի համար էր. «Որպեսզի ռուսական կողմն ասի, որ ինքը յուրահատուկ դերակատարում է ստանձնելու բանակցային գործընթացում և երաշխավորելու է ռազմական գործողությունների դադարեցումը՝ իհարկե, աշխարհին ցույց տալու համար»:

Մեր զրուցակցի խոսքով՝ կարծես սկսվում է Կազանի բանակցությունների նման մի գործընթաց, պարզապես դերակատարներից մեկը փոխվել է՝ Մեդվեդևի փոխարեն Պուտինն է. «Սակայն այս ձևաչափում ևս Արցախի ներկայացուցչին մենք չտեսանք, նույնիսկ այդ մասին չխոսվեց էլ: Իսկ եթե խոսքը 94-95թթ. պայմանագրերի ամրապնդման մասին է, ապա առանց Արցախի ներկայացուցչի այդ մասին խոսելը այնքան էլ ճիշտ չէ: Զինադադարը ի վերջո կնքել են երեք կողմերը՝ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, իսկ դրանում Ռուսաստանի որևէ պաշտոնյայի ստորագրություն չի եղել»:

«Այս հանդիպմանը խոսվեց միայն մոնիտորինգային առաքելության մասին, իսկ հետաքննության մեխանիզմների անվանումն անգամ չկար»,- ասաց Թևան Պողոսյանը՝ նշելով, որ, օրինակ, Ուկրաինայում այդ դիտարկումները շատ հաճախ չեն կարողանում որոշել, թե որ կողմն է խախտել պայմանավորվածությունը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան: Մեր պարագայում պարոն Պողոսյանը չի պատկերացնում նույնիսկ, թե որն է լինելու հաջորդ քայլը, եթե անգամ այդ դիտարկումներով պարզվի, թե որ կողմն է խախտել զինադադարը:

Այնուհանդերձ՝ մեր զրուցակիցը դրական է գնահատում այս հանդիպումը, որովհետև սա մեզ ժամանակ է տալիս. «Ադրբեջանը բոլոր դեպքերում հարցը լուծելու է ռազմական ճանապարհով, իսկ մենք այս ժամանակը պետք է օգտագործենք մեր տնային աշխատանքը կատարելու համար՝ արդիականացնենք մեր բանակը, հզորացնենք տնտեսությունը, ժողովրդավարական ինստիտուտները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее