▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետո, տեսնես խի՞․․․Հը՞․․․»

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

Բաբայան Սյամոնոյը իր կյանքում վստահաբար մի քանի ադրբեջանցի ասկյար էն աշխարհ անձամբ ուղարկած կլինի: Ապրի ինքը էդ մասով: Վարդանյան Ռուբոն հաստատ նման բանում նկատված չի: Բայց Սյամոնոյը ըստ իրեն ադրբեջանցի զինվորներին սալամալեյկումներ անելով անցել է սահմանը, իսկ Ռուբոյին բռնեցին: Պետո, տեսնես խի՞: Հը՞: Մի հատ որ ճշտես, մեզ էլ ասա բռատ, դե քեզ վսեպալնացեննի դավեռյա ենք, գիտես:

Ռուբեն Վարդանյանի գերեվարման տեսանյութը դիտեք  Asekose.am-ի տելեգրամյան ալիքում

Թարմացված․ «ՀայաՔվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին։
Խստորեն դատապարտում ենք թշնամի պետության այս հակաօրինական քայլը և պահանջում ՀՀ իշխանություններից՝ անհապաղ միջոցներ ձեռնարկելու՝ Ռուբեն Վարդանյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ։

Թարմացված․ Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ամեն ինչ էլ ակնհայտ է. սամվելը բաբայանն ադրբեջանցիներին ձեռքով բարևել է, որովհետև հետները սերտ բարեկամական կապի մեջ է ու ի սկզբանե էլ պարզ էր, թե ինչու էր մի քանի ամիս առաջ Արցախում նախագահ ուզում դառնալ:
Ռուբեն Վարդանյանն էլ, ինձ հասած տեղեկությունների համաձայն, ցանկացել է ուղղաթիռով դուրս գալ՝ ինչին կտրականապես դեմ է եղել ադրբեջանական կողմը: Չեմ կարծում՝ Ռ. Վարդանյանի այս քայլը եղել է չգիտակցված»։

Թարմացված․ Ադրբեջանցի սահմանապահների կողմից կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հյուպատոսական հասանելիության հարցով զբաղվելու է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, որը պաշտպանելու է ՀՀ քաղաքացու իրավունքները, այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում կատարելով իր դիվանագիտական աղբյուրին։

Թարմացված․ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի պաշտպանության համար Հայաստանի կառավարությունը դիմել է ՄԻԵԴ, տեղեկությունը «Լուրերին» հաստատել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նրա խոսքով՝ հայկական կողմը Բաքվից պահանջել է տեղեկություններ տրամադրել, թե ուր են տարել Վարդանյանին, ու ինչ վիճակում է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее