▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք չէ մեծ կարևորություն տալ այդ կրակոցներին»․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական կրակոցներին, ասել է, որ դրանք հրադադարի ռեժիմը խախտող սադրանքներ են, որոնք վերահսկելը բարդ է․ «Ադրբեջանի հետ գտնվում ենք պատերազմական իրողությունների մեջ, հրադադարի ռեժիմ է, որը պարբերաբար խախտվում է էսպիսի սադրանքներով, մենք պետք է նպատակաուղղված գնանք այն ճանապարհով, որը որդեգրել ենք։ Դժվար է վերահսկելը, չնայած դիտորդներ կան, ամեն ինչ կա, կարող է մեկը պատահաբար կրակի այս կամ այն դիրքից։ Պետք չէ շատ մեծ կարևորություն տալ այդ կրակոցներին, ճիշտ է՝ վնասվել է բնակչության ունեցվածքը, բայց, ցավոք սրտի, այս իրողությունները շարունակական կլինեն»,- ասել է Աղազարյանը։

***

«Գուցե կրակոցին կրակոցո՞վ պատասխանենք, որ լռեն»,- ԱԺ-ում, դիմելով ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, հարցրեց լրագրողը: «Եթե դրա կարիքը լինի, դրան էլ ականատես կլինեք: Կպատասխանենք, երբ զգանք, որ կրակոցներն այնպիսին են, որ լռեցնելու համար պետք է կրակահերթեր բաց թողնել: Եթե մեր պաշտպանական գերատեսչությունը չի կրակում, նշանակում է՝ դրա կարիքը չի զգացել»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն այսօր ևս հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներ կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

***

«Ո՞նց կարող եմ չհետևել ՀՀ-ից փախած պաշտպանության նախարարների հետագծին, բա ես պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն եմ»,- լրագրողների հետ զրույցում խոսելով Արշակ Կարապետյանի ու նրա ղեկավար «Համահայկական ճակատ» կուսակցության համագումարի մասին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: «Կարապետյանին վաղուց եմ հետևում՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներից սկսած»,- հավելեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее