▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է այնպես անենք, որ Ադրբեջանը նավթ ու գազ արտահանել չկարողանա

«Ադրբեջանը ոչ թե Արցախի, այլ  Հայաստանի տնտեսական, քաղաքական, բարոյական քայքայման հարցն  է լուծում: Արցախի հարցը զուտ պատրվակ է: Այս խնդիրը պարզ լուծում ունի.կամ մենք ենք իրենց ոչնչացնում, կամ՝ իրենք մեզ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ,  դիվանագետ  Արա  Պապյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ-ն 2 խնդիր ունի լուծելու.

«Հայաստանում պետք է հաստատվի օրինականություն, իսկ  Արբեջանին պետք է զրկենք պատերազմ վարելու հնարավորությունից, մարդկային ռեսուրսներից: Պետք է ուժեղացնենք  աշխատանքն Ադրբեջանում ապրող էթնիկ-կրոնական խմբերի հետ, որպեսզի նրանք մեր դեմ չկռվեն, երկրորդ՝ պետք է լուծել նավթի և գազի հարցը: Ադրբեջանը չպետք է կարողանա  դրանք արտահանել: Չի արտահանի նավթ ու գազ, չի ունենա փող, չի ունենա փող, չի կարողանա կռվել»,-նկատեց դիվանագետը:

Անդրադառնալով այսօր Վիեննայում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահը նշեց, որ սա արդյունք չի տա.

«Սերժ Սարգսյանի գնալն արդեն իսկ մեծ զիջում էր: Նախագահը հանդիպման է գնում նախապայմանով, որն է՝ սահմանի երկայնքով հսկող սարքեր տեղադրելն է, ինչին, կարծում եմ, որ  Ադրբեջանը դեմ կլինի, քանի որ դա կբացահայտի այդ երկրի նախահարձակ լինելը:

Ուստի, ամեն ինչ պարզ կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո»,-եզրափակեց Արա  Պապյանը:

Անի Կարապետյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее