▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է հարգենք Մխիթարյանի որոշումը». Ալեքսանդր Պետրակով

«Առաջին իսկ օրվանից, ինչ ժամանել եմ Հայաստան, փորձել եմ անձամբ կապ հաստատել Հենրիխ Մխիթարյանի հետ, սկզբում չստացվեց, հետո հետաքրքրվեցի նրա մասին՝ նախկին խաղընկերներից, բայց տարբեր աղբյուրներից ասացին, որ Մխիթարյանը չի ուզում վերանայել իր որոշումը, այն է՝ ավարտել հավաքականում կարիերան: Խնդրեցի Ռոման Բերեզովսկուն կապվել նրա հետ, բայց Մխիթարյանը կրկնեց, որ արդեն կայացրել է որոշումն ու չի պատրաստվում փոխել»,- այս մասին ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ արդյոք փորձե՞լ է զրուցել Հենրիխ Մխիթարյանի հետ, տեսնո՞ւմ է նրան հավաքականում: Պետրակովի խոսքով՝ պետք է հարգել Մխիթարյանի որոշումը:

Հիշեցնենք՝ 2022-ի մարտին Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց կարիերան Հայաստանի ազգային հավաքականում ավարտելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее