▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետք է վերանայենք այդ թշնամության մակարդակը. ՀՀ ԱԳ նախարար

«Այս ամենը բխում էր մեր պայմանավորվածությունից, բխում էր մեր քաղաքականությունից, որ անհրաժեշտ է   ձևավորել միջավայր: Եթե մենք աշխատում ենք խաղաղ գործընթացի ուղղությամբ, անհնար է սպասել գործնական  առաջընթաց, եթե մենք չունենք միջավայր: Սակայն միջավայրն այնպիսին է, որ անհնար է սպասել  որևէ ճեղքում այս  մեկ միջոցառումից»,- խոսելով Ադրբեջանի և Հայաստանի լրագրողների փոխայցելությունների մասին` ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նրա խոսքով` կարևոր էր, որ հենց լրագրողներն էին այցելել, քանի որ նրանք կարծիք ու տեղեկատվություն ստեղծողն են:

«Ես չեմ ուզում շտապել, անմիջապես կառուցել մնացած քայլերը: Ես դրական եմ գնահատում այս փաստը: Մենք  ստեղծեցինք մի նոր  բովանդակություն: Ես տեսնում եմ դրականը, որը պետք է շատ զգուշորեն օգտագործենք, պետք է վերանայենք այդ  թշնամության մակարդակը, սա հետևողականություն է պահանջում»,- ասել է նախարարը:

Մանրամասն` տեսանյութում:

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее