Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական ծառայության բաժնի տնօրեն Պետրոս Ղազարյանն oրեր առաջ աշխատանքից ազատել է լրատվական բաժնի աշխատող Լիանա Կարապետյանին:

Լիանա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է. «Հարգելիներս, Հանրային հեռուստաընկերության լրատվականում 20 տարվա աշխատանքից հետո հաստիքիս անհիմն կրճատման որոշումը կբողոքարկվի: Հայցն արդեն դատարանում է: Կամայականությունների համար պետք է կարողանալ նաև, վաղ թե ուշ, պատասխան տալ։ Համբերությունս ծով է, վկայությունը-հարիսա եմ պատրաստում, համեցեք»,- գրել է Կարապետյանը:


