▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

PKK-ն պատրաստվում է Թուրքիան «արյան ծովի» վերածել

«Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK), Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) և ձախակողմյան այլ կառույցներ պատրաստվում են մարտի 20-ին Թուրքիան «արյան ծովի» վերածել: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» լրատվական կայքը` վկայակոչելով երկրի հետախուզական մարմինների ձեռք բերած օպերատիվ տվյալները: Աղբյուրի համաձայն՝ հարձակման հանձնարարությունը տվել է Քանդիլը (ՔԲԿ-ի կենտրոնը Իրաքում), որի գործողությունների պլանով նախատեսվում է, որ «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» (DHKP-C), «Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցությունը» (MLKP) և «Սոցիալիստական վերակազմավորում կուսակցությունը» (SYKP) մարտի 11-ին պետք է հարձակման անցնեն: Նրանք պետք է սադրիչ հարձակումներ իրականացնեն Թուրքիայի արևմտյան նահանգներում, մասնավորապես խոշոր քաղաքներում: Իսկ մարտի 20-ին PKK-ի 11.000 գրոհային Յուքսեկքվան կհայտարարեն ազատագրված շրջան, 8.000 PYD-ական էլ հարձակումներ կիրականացնի Թուրքիայի ուժային կառույցների վրա:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее