▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փլուզում Ամասիա գյուղում. փլուզվել է շենքերից մեկի լոգարանի հատակը

 

Հուլիսի 13-ին, ժամը 11:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի 26-րդ փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել մասնակի փլուզում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Պարզվել է, որ մասնակի փլուզվել է շենքի բնակարաններից մեկի լոգարանի հատակի երկաթբետոնյա կառուցատարրերից մոտ 2 քմ հատված, տուժածներ չկան. ներկա պահին շենքում բնակվում է 12 ընտանիք:

Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее