▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պնդուկիզմի հաղթանակ». ծեծի ենթարկված փաստաբանները որպես մեղադրյալներ հրավիրվել են հարցաքննության

Մի խումբ փաստաբանների կողմից ապրիլի 27-ին ծեծի ենթարկված փաստաբան Արմեն Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության:

Քննիչի ուղարկած ծանուցագիրը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի փաստաբանական գրասենյակում էլ հենց ՓՊ ղեկավար անձինք հարձակվել եւ ծեծել էին իրեն եւ Սողոմոնյանին:

Tigran Atanesyan-ի լուսանկարը:

Աթանեսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ իրեն  նույն գործի շրջանակներում ներգրավել են որպես կասկածյալ:

Tigran Atanesyan-ի լուսանկարը:

«Դե, երևի ես էլ շատ արագ կմիանամ այդ կարգավիճակին: Ստորության սահման չկա՝ պնդուկիզմի հաղթանակ: Շատ շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ռեժիմից և իշխանություններից, բոլոր անմիջական մասնակիցներին մաղթում ենք նույնպիսի հարձակում ձեր բնակարանների վրա և այսպիսի վերաբերմունք դրանից հետո»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:

Հիշեցնենք, որ Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее